23:10  ,  14 մայիսի, 2019

ՉԼ. «Լիվերպուլը» եզրափակիչին կպատրաստվի Իսպանիայում

Անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչին կպատրաստվի Իսպանիայի Մարբելյա քաղաքում։ Անգլիայի առաջնության ավարտից հետո փոխչեմպիոնը խաղացողներին տրամադրել է մեկշաբաթյա հանգիստ, իսկ մայիսի 20–ին կմեկնի Իսպանիա։ Չեմպիոնների լիգայի անցած տարվա եզրափակիչին եւս «Լիվերպուլը» պատրաստվել էր Մարբելյայում։

«Մի քանի օր հանգիստ կունենան տղաները։ Դրանից հետո երկու շաբաթ կմարզվեն։ Հույս ունենք, որ հաղթանակով կվերադառնանք Իսպանիայից, եւ մեր ֆանատները կստանան այն, ինչին արժանի են»,– թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1–ին Մադրիդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում