23:42  ,  14 մայիսի, 2019

Հարի Քեյնն ու Յան Վերտոնգենը պատրաստ կլինեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչին

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը կհասցնեն վերականգնվել  վնասվածքներից հետո եւ պատրաստ կլինի «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, հաղորդում է բրիտանական Guardian–ը։

Հարի Քեյնը չի խաղացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո, իսկ Վերտոնգենը վնասվածք էր ստացել Ամստերդամի «Այաքսի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում։

«Տոտենհեմ» – «Լիվերպուլ» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1–ին Մադրիդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում