19:01  ,  14 մայիսի, 2019

Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմում»։ 25–ամյա ֆուտբոլիստը կնքել է երեք տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» կազմում երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում խփել է 15 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Գերմանիայի առաջնության վերջին տուրից առաջ «Հոֆենհայմը» 51 միավորով 8–րդ տեղում է եւ 1 միավոր է հետ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր ընձեռող 7–րդ տեղից, որն այժմ զբաղեցնում է «Վոլֆսբուրգը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս