18:27  +04,  14 մայիսի, 2019

«Արարատի» եւ «Արցախի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցավ 33–րդ տուրի երկու հանդիպում։

«Արարատը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռիի» նկատմամբ։ «Արցախը» հյուրընկալվելիս նույն հաշվով պարտության մատնեց «Գանձասար–Կապանին»։

«Լոռին» 29 խաղից հետո 39 միավորով 5–րդն է, «Գանձասար–Կապանն» ունի 31 միավոր եւ 7–րդն է, «Արցախը» 24 միավորով նախավերջինն է, «Արարատը» 30 խաղում վաստակել է 22 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի առաջնություն, 33–րդ տուր

«Արարատ» – «Լոռի»՝ 1։0 (տեսանյութ)

Ռազմիկ Հակոբյան, 70

«Գանձասար–Կապան» – «Արցախ»՝ 0։1 (տեսանյութ)

Արգիշտի Պետրոսյան, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ