18:09  ,  14 մայիսի, 2019

ՉԼ. «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» եզրափակիչի մրցավարը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» եզրափակիչի գլխավոր մրցավար է նշանակվել 42–ամյա սլովենացի Դամիր Սկոմինան։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 1–ին Մադրիդի «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում։

Այս մրցաշրջանում Սկոմինան սպասարկել է Չեմպիոնների լիգայի չորս եւ Եվրոպայի լիգայի երկու հանդիպում։ 2012–ին նա եղել է Եվրոպայի Սուպերգավաթի «Չելսի» – «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարը, երկու տարի առաջ սպասարկել է Եվրոպայի լիգայի «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչը։

Մադրիդում Սկոմինային կօգնեն սլովենացիներ Յուրե Պրոպրոտնիկը եւ Ռոբերտ Վուկանը, չորրորդ մրցավարը կլինի իսպանացի Անտոնիո Մատեու Լաոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում