17:12  ,  14 մայիսի, 2019

Չինական ակումբը 120 միլիոն է առաջարկել Գարեթ Բեյլի համար

Մադրիդի «Ռեալը» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի հարցով շահավետ առաջարկ է ստացել Չինաստանից:

Don Balon-ի համաձայն՝ չինական ակումբներից մեկը 29-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 120 միլիոն եվրո: Ակումբը պատրաստ է նաեւ տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ վճարել ուելսցուն:

«Ռեալի»  գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում Բեյլի հետ, որին չէր հայտավորել Իսպանիայի առաջնության նախորդ 2 տուրերի խաղերին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 29 խաղի, դարձել 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում