14:11  ,  14 մայիսի, 2019

Լեւոն Ջուլֆալակյանը հանդիպել է լրագրողների հետ (NEWS.am Sport Live)

«Օլիմպավանում» մեկնարկել է մամուլի ասուլիս՝ նվիրված Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին, ինչպես նաեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բաքվում անցկացված Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հայտարարությանը:

Ասուլիսին մասնակցում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը,  ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ՀԸՖ փոխնախագահ Սամվել Գեւորգյանը եւ ՀԸՖ գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը եւ ՀԱՕԿ նախագահի խորհրդական, նախկին ըմբիշ Ռոման Ամոյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսներին միացավ նաեւ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլը» դաշինիքից 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Արսեն Ջուլֆալակյանը, որը եւս հանդես եկավ ելույթով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս