16:12  ,  14 մայիսի, 2019

Սարգիս Ադամյանի մարզիչը պայմանագիր է կնքել Բունդեսլիգա վերադարձած «Քյոլնի» հետ

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգի» գլխավոր մարզիչ Ահիմ Բայերլորցերն այս մրցաշրջանի վերջում կգլխավորի «Քյոլնը», հայտնում է ակումբի կայքը:

51-ամյա մասնագետը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2021-ի ամառ:

Այս մրցաշրջանում «Քյոլնը» ժամանակից շուտ նվաճել է Բունդեսլիգայի ուղեգիր: Թիմը Գերմանիայի ուժեղագույնների լիգայից դուրս էր մնացել նախորդ մրցաշրջանում: 

Հիշեցնենք, որ «Յան Ռեգենսբուրգում» է խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը: Երկրորդ Բունդեսլիգայի նախորդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 5:3 հաշվով հաղթել էր «Քյոլնին», իսկ Ադամյանը դարձել էր դուբլի հեղինակ: Ընթացիկ առաջնությունում Սարգիս Ադամյանը դարձել է 15 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում