19:36  ,  14 մայիսի, 2019

Դյուրանտը «Գոլդեն Սթեյտին» չի օգնի կիսաեզրափակիչ շարքի մեկնարկում

«Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Կեւին Դյուրանտը բաց կթողնի «Պորտլենդի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը, հայտնում է ESPN-ը:

Ամերիկացի բասկետբոլիստը շարունակում է վերականգնվել սրունքթաթային հոդի վնասվածքից, որը ստացել էր «Հյուսթոնի» դեմ նախորդ խաղում: Մայիսի 16-ին 30-ամյա Դյուրանտը դարձյալ կհետազոտվի:

«Գոլդեն Սթեյտի» եւ «Պորտլենդի» միջեւ առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Տորոնտոն» ու «Միլուոկին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում