13:11  ,  14 մայիսի, 2019

ՊՍԺ-ն աչք է դրել «Ռեալի» 3 ֆուտբոլիստների վրա

Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» 3 կիսապաշտպանների ծառայություններով, գրում է Le Parisien-ը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆրանսիայի չեմպիոնը կփորձի ձեռք բերել ուելսցի Գարեթ Բեյլին, իսպանացի Իսկոյին ու գերմանացի Տոնի Կրոսին: Բեյլին ու Կրոսին ձեռք բերելը կլինի ավելի հեշտ, քանի որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է հրաժեշտ տալ նրանց:

Արքայական ակումբը Կրոսի համար պահանջում է 80 միլիոն եվրո, Բեյլի համար՝ 70, իսկ Իսկոյի համար՝ 60:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում