12:44  ,  14 մայիսի, 2019

Ռաֆայել Նադալը կամուսնանա հունիսին

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի եւ Մարիա Ֆրանչեսկի Պերելոյի հարսանիքը տեղի կունենա հունիսին, հաղորդում է Telecinco ալիքը:

Մալյորկայում կայանալիք արարողությանը հրավիրվել են 500-ից ավելի հյուրեր: Ճաշկերույթի ճաշացուցակը կկազմի հայտնի խոհարար Կիկե Դակոստան, որի ռեստորանն ունի Միշլենի 3 աստղ:

Նադալը եւ Պերելոն հանդիպում են 14 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում