10:58  +04,  14 մայիսի, 2019

«Լոս Անջելես Լեյքերսն» ունի նոր գլխավոր մարզիչ

Ամերիկացի մասնագետ Ֆրենկ Վոգելը նշանակվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Լոս Անջելես Լեյքերսի» գլխավոր մարզիչ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում:

45-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը եղել է «Օռլանդոն», որը նա գլխավորել է 2016-2018-ը: Դրանից առաջ նա 5 տարի աշխատում էր «Ինդիանայում», որի հետ 2 անգամ նվաճել է Արեւելյան գոտու եզրափակիչի ուղեգիր: NBA-ում նա անցկացրել է 8 մրցաշրջան: 2005/06-ին Վոգելը սկաուտի աշխատանք է կատարել «Լեյքերսում»:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Լեյքերսը» չէր կարողացել նվաճել NBA-ի փլեյ-օֆֆի ուղեգիր: Կանոնավոր առաջնության 82 խաղերում լոսանջելեսցիները տարել էին 37 հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: