10:44  ,  14 մայիսի, 2019

Բրազիլացի մրցավարը մահացել է խաղի ժամանակ

Բրազիլացի մրցավար Իսիլդո Ֆաբիանո Բյանկին ֆուտզալի խաղի ժամանակ մահացել է սրտի կաթվածի հետեւանքով: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել «Ինտելի» եւ «Տաուբիտե» ակումբների միջեւ Սան Պաուլոյում տեղի ունեցած խաղում, որի կազմակերպիչները միջադեպից հետո որոշել էին չշարունակել հանդիպումը, գրում Tellerreport-ը:

44-ամյա մրցավարն ուշագնաց է եղել հանդիպման մեկնարկից 2 րոպե հետո: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Ֆաբիանո Բյանկին համարվում էր Բրազիլիայի լավագույն մրցավարներից մեկը: Նա ունի 8 զավակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում