00:54  ,  14 մայիսի, 2019

«Ինտերը» հաղթեց եւ վերադարձավ երրորդ տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ինտերը» Միլանում ընդունեց «Կյեւոյին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոյի եւ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի գոլերը հաղթանակ բերեցին Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին։

«Ինտերը» 66 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր գերազանցում է «Ատալանտային»։ «Կյեւոն» 15 միավորով վերջինն է եւ արդեն կորցրել է տեղը ուժեղագույնների խմբում։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ինտեր» - «Կյեւո»՝ 2։0 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 39, Իվան Պերիշիչ, 86

Հեռացում՝ Նիկոլա Ռիգոնի («Կյեւո»), 76, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում