22:09  ,  13 մայիսի, 2019

«Երեւանը» հաղթեց առաջատար «Յունիոր Սեւանին», Եֆիմովը խփեց 5 գոլ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության հերթական տուրի խաղում երկրորդ տեղում ընթացող «Երեւանը» Ձորաղբյուրի մարզադաշտում հյուրընկալվեց «Յունիոր Սեւանին» եւ առավելության հասավ 6։1 հաշվով։ 5 գոլի հեղինակ դարձավ Ստանիսլավ Եֆիմովը, որն ընթացիկ առաջնությունում արդեն խփել է 41 գոլ։

«Յունիոր Սեւանն» ունի 71, «Երեւանը»՝ 62 միավոր։

Հիշեցնենք, որ «Երեւանը» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Բարձրագույն խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում