19:43  ,  13 մայիսի, 2019

Օլիմպիական չեմպիոնուհի Կլարա Գուսեւան մահացել է վրաերթի հետեւանքով

Մոսկվայում վրաերթի հետեւանքով մահացել է չմշկասահքի օլիմպիական չեմպիոնուհի Կլարա Գուսեւան, որն 82 տարեկան էր, հաղորդում է rsport-ը։

Կլարա Գուսեւան օլիմպիական ոսկե մեդալը նվաճել է 1960թ․ Սկվո Վելիի Խաղերում, 1000 մետր մրցատարածությունում։

Նա նաեւ 1960թ․ աշխարհի չեմպիոն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում