18:10  ,  13 մայիսի, 2019

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության վերջին տուրի խաղում։

Մխիթարյանը 2-ական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ։  Նրա 49 փոխանցումից 89,8 տոկոսը հասել է թիմակիցներին։ 30-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2 անգամ խլել է գնդակը, 3 անգամ կասեցրել է մրցակցի գրոհները։

Մխիթարյանը կանոնները խախտել է 2 անգամ, նրա դեմ խախտում չի գրանցվել։

Հայ ֆուտբոլիստը ստացել է 7,74 գնահատակը, «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է դուբլի հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղը։

Հիշեցնենք, որ իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթել է 3։1 հաշվով, վաստակել է 70 միավոր եւ գրավել 5-րդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։ Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս