17:11  +04,  13 մայիսի, 2019

ԵԼ․ «Չելսի» - «Արսենալ» եզրափակիչի մրցավարները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը լոնդոնյան «Չելսիի» եւ «Արսենալի» մասնակցությամբ կսպասարկի 45-ամյա իտալացի մրցավար Ջանլուկա Ռոկին, հայտնում է ՈւԵՖԱ-ն։ Նրան կօգնեն իտալացիներ Ֆիլիպո Մելին եւ Լորենցո Մանգանելին։ Չորրորդ մրցավարը կլինի Դանիելե Օրսատոն։

Ջանլուկա Ռոկին այս մրցաշրջանում սպասարկել է Չեմպիոնների լիգայի վեց հանդիպում։ 2017 թվականին Ռոկին եղել է Եվրոպայի լիգայի «Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչի գլխավոր մրցավարը։ Նա նաեւ սպասարկել է 2017թ․ Եվրոպայի Սուպերգավաթի խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալի» մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ