17:46  ,  13 մայիսի, 2019

Պրեմյեր լիգա․ «Լիվերպուլն» ավելի շատ պարգեւավճար է ստացել, քան չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»

Անգլիական Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում պարգեւավճարների չափով առաջատարը փոխչեմպիոն «Լիվերպուլն» է, որը հեռուստատեսային հեռարձակումների շնորհիվ գերազանցել է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Հեռուստահեռարձակումներից «Լիվերպուլը» ստացել է 38,8 միլիոն եվրո, երկրորդ տեղ գրավելու համար՝ 42,5 միլիոն։ Դրան գումարվել է ամեն ակումբին վճարվող 92 միլիոն եվրոն, հաղորդում է Daily Mail-ը։

Պրեմյեր լիգայի թիմերի պարգեւավճարները 2018-2019թթմրցաշրջանում

1. «Մանչեսթեր Սիթի»՝ 171,7 միլիոն եվրո

2. «Լիվերպուլ»՝ 173 միլիոն եվրո

3. «Չելսի»՝ 165,9 միլիոն եվրո

4. «Տոտենհեմ»՝ 165 միլիոն եվրո

5. «Արսենալ»՝ 161,5 միլիոն եվրո

6. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 161,7 միլիոն եվրո

7. «Վուլվերհեմփթոն»՝ 144 միլիոն եվրո

8. «Էվերտոն»՝ 145,7 միլիոն եվրո

9. «Լեսթեր Սիթի»՝ 139,6 միլիոն եվրո

10. «Ուոթֆորդ»՝ 130,9 միլիոն եվրո

11. «Վեստ Հեմ»՝ 136,3 միլիոն եվրո

12. «Քրիսթալ Փելաս»՝ 129 միլիոն եվրո

13. «Բորնմութ»՝ 124 միլիոն եվրո

14. «Նյուքասլ»՝ 133,5 միլիոն եվրո

15. «Բարնլի»՝ 120,9 միլիոն եվրո

16. «Սաութհեմփթոն»՝ 117,4 միլիոն եվրո

17. «Բրայթոն»՝ 119 միլիոն եվրո

18. «Կարդիֆ»՝ 115,5 միլիոն եվրո

19. «Ֆուլհեմ»՝ 114,5 միլիոն եվրո

20. «Հադերսֆիլդ»՝ 108,5 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում