14:40  ,  13 մայիսի, 2019

Ամերիկացի արագավազորդի խելահեղ եզրագիծը

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Ֆեյետվիլ քաղաքում անցկացված աթլետիկայի SEC Outdoor Track & Field Championships մրցաշարում:

20-ամյա ամերիկացի Ինֆինիտ Տակերը 400 մետր արգելավազքի եզրագիծը հատել է ցատկով: Նա ամբողջ մրցատարաության ժամանակ եղել է առաջատարի դիրքում, սակայն վերջնամասում ամերիկացի Ռոբերտ Գրանտը շրջանցել է Տակերին: Հաղթանակը բաց չթողնելու համար Ինֆինիտ Տակերը դիմել է անհավանական քայլի:

«Փակեցի աչքերս 10-րդ արգելապատնեշի ժամանակ: Երբ բացեցի աչքերս, տեսա մորս եզրագծի մետ եւ ցատկեցի, որպեսզի գրկեմ նրան: Ահա եւ վերջ»,- ելույթից հետո նշել է Ինֆինիտ Տակերը, փոխանցում է ESPN-ը:

Ռոբերտ Գրանտը եւ Ինֆինիտ Տակերը թիմակիցներ են: Մրցումից հետո Գրանտը հայտնել է իր դժգոհությունը:

«Եթե ես ասեմ այն ամենը, ինչ մտածում եմ այս իրավիճակի վերաբերյալ, մարզիչը կհեռացնի ինձ թիմից»,- ասել է ամերիկացին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում