11:58  ,  13 մայիսի, 2019

NBA. Կիսաեզրափակիչի զույգերը

«Տորոնտոն» ու «Պորտլենդը» նվաճեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում «Տորոնտոն» պայքարից դուրս թողեց «Ֆիլադելֆիային», իսկ «Պորտլենդն» ուժեղ գտնվեց «Դենվերից»: 2 շարքերում էլ հաղթողները որոշվեցին 7-րդ խաղում:

Կիսաեզրափակիչում «Պորտլենդի» մրցակիցը կլինի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը», իսկ «Տորոնտոն» կխաղա «Միլուոկիի» հետ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, քառորդ եզրափակիչ, 7-րդ խաղեր

«Տորոնտո»«Ֆիլադելֆիա»՝ 92:90 (18-13, 26-27, 23-24, 25-26)

Շարքի հաշիվը՝ 4:3

«Դենվեր» - «Պորտլենդ»՝ 96:100 (29:17, 19:22, 24:32, 24:29)

Շարքի հաշիվը՝ 3:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս