«Տորոնտոն» ու «Պորտլենդը» նվաճեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի ուղեգիր:
Քառորդ եզրափակիչում «Տորոնտոն» պայքարից դուրս թողեց «Ֆիլադելֆիային», իսկ «Պորտլենդն» ուժեղ գտնվեց «Դենվերից»: 2 շարքերում էլ հաղթողները որոշվեցին 7-րդ խաղում:
Կիսաեզրափակիչում «Պորտլենդի» մրցակիցը կլինի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը», իսկ «Տորոնտոն» կխաղա «Միլուոկիի» հետ:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
NBA, քառորդ եզրափակիչ, 7-րդ խաղեր
«Տորոնտո» - «Ֆիլադելֆիա»՝ 92:90 (18-13, 26-27, 23-24, 25-26)
Շարքի հաշիվը՝ 4:3
«Դենվեր» - «Պորտլենդ»՝ 96:100 (29:17, 19:22, 24:32, 24:29)
Շարքի հաշիվը՝ 3:4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում