Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին շնորհավորել է Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճլու առթիվ:
«Շնորհավորում եմ, եղբայրս: Լյուիս Հեմիլթոն, դու լավագույնն ես»,- Instagram-ում գրել է Նեյմարը՝ հրապարակելով Հեմիլթոնի հետ լուսանկար:
Նեյմարը եւ Լյուիս Հեմիլթոնն ընկերներ են: Նրանք հաճախ են միասին մասնակցում տարբեր միջոցառումների:
Հիշեցնենք, որ Բարսելոնայում անցկացված մրցմանը Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդել էր նրա ակումբակից Վալտերի Բոտասը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը:
Այդ հաղթանակից հետո Լյուիս Հեմիլթոնը հավաքեց 112 միավոր եւ դարձավ ընդհանուր հաշվարկի առաջատար: Վալտերի Բոտասը 105 միավորով նահանջեց երկրորդ տեղ, իսկ Մաքս Ֆերստապենը 66 միավորով երրորդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում