22:36  ,  12 մայիսի, 2019

Սարգիս Ադամյանը դուբլի հեղինակ է դարձել առաջատար «Քյոլնի» դեմ խաղում

Ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին՝ 33-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 5:3 հաշվով հաղթել է առաջին տեղն ապահոված «Քյոլնին»:

«Յան Ռեգենսբուրգի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, որն աչքի է ընկել 34-րդ եւ 68-րդ րոպեներին: 88-րդ րոպեին Ադամյանը փոխարինվել է:

Ընթացիկ առաջնությունում Սարգիս Ադամյանը դարձել է 15 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ:

«Յան Ռեգենսբուրգը» 48 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Քյոլնը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 62 միավորով եւ հաջորդ մրցաշրջանում կվերադառնա Գերմանիայի ուժեղագույնների լիգա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով