22:04  ,  12 մայիսի, 2019

«Այնտրախտը» չօգտվեց Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու շանսից

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության նախավերջին՝ 33-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ընդունեց «Մայնցին»: Հաղթանակի դեպքում «Այնտրախտը» կբարձրանար Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղ, սակայն պարտվեց 0:2 հաշվով:

«Այնտրախտը» 54 միավորով մնաց 6-րդ տեղում եւ մեկական միավոր հետ է 4-5-րդ տեղերը բաժանող Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» եւ Լեւերկուզենի «Բայերից»: Վերջին տուրում «Այնտրախտը» կհյուրընկալվի առաջատար Մյունխենի «Բավարիային»:

Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Այնտրախտ» - «Մայնց»՝ 0:2

Անտոնի Ուջա, 53, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով