21:54  ,  12 մայիսի, 2019

«Նապոլին» հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Սպալին»՝ հաղթական գոլը խփելով վերջնամասում (տեսանյութ):

Երկրորդ տեղն ապահոված «Նապոլին» միավորների քանակը հասցրեց 76-ի եւ 13 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից», որն ապահովել չեմպիոնի կոչումը եւ մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Սպալը» 42 միավորով 11-րդն է:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Սպալ» - «Նապոլի»՝ 1:2

Անդրեա Պետանա, 84 (11մ) – Ալան, 49, Մարիո Ռուի, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով