21:35  ,  12 մայիսի, 2019

Պրեմյեր լիգան ունեցավ 3 լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը կիսեցին 3 խաղացողներ:

«Լիվերպուլի» հարձակվողներ Սադիո Մանեն ու Մոհամեդ Սալահը եւ Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփեցին 22-ական գոլ եւ ռմբարկուների ցուցակում բաժանեցին 1-3-րդ տեղերը: Մայիսի 12-ին կայացած վերջին տուրում Օբամեյանգը եւ Մանեն դարձան դուբլի հեղինակ, իսկ Սալահին գոլ խփել չհաջողվեց:

22 գոլի համար Մանեից ու Օբամեյանգից պահանջվեց 36-ական հանդիպում, իսկ Սալահից՝ 38:

Ռմբարկուների ցուցակում չորրորդ տեղը գրավեց «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը խփեց 21 գոլ: «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին 18 գոլով եզրափակեց լավագույն հնգյակը:

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճել էր «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում