20:19  +04,  12 մայիսի, 2019

Լյուիս Հեմիլթոնը հաղթեց Բարսելոնայում եւ դարձավ առաջատար

Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Բարսելոնայում անցկացված մրցմանը Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեց նրա ակումբակից Վալտերի Բոտասը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը:

Այս հաղթանակից հետո Լյուիս Հեմիլթոնը հավաքեց 112 միավոր եւ դարձավ ընդհանուր հաշվարկի առաջատար: Վալտերի Բոտասը 105 միավորով նահանջեց երկրորդ տեղ, իսկ Մաքս Ֆերստապենը 66 միավորով երրորդն է:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լյուիս Հեմիլթոնը 5-րդ անգամ էր դարձել Ֆորմուլա-1-ի չեմպիոն: Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավել էր «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ Կիմի Ռայկոնենը երրորդն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: