The moment @LewisHamilton led home a fifth consecutive 1-2 finish for @MercedesAMGF1
— Formula 1 (@F1) May 12, 2019
An all-time #F1 record equalled at the #SpanishGP
And the champ goes back to the top of the standings pic.twitter.com/E87ulYa5U8
Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:
Բարսելոնայում անցկացված մրցմանը Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեց նրա ակումբակից Վալտերի Բոտասը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը:
Այս հաղթանակից հետո Լյուիս Հեմիլթոնը հավաքեց 112 միավոր եւ դարձավ ընդհանուր հաշվարկի առաջատար: Վալտերի Բոտասը 105 միավորով նահանջեց երկրորդ տեղ, իսկ Մաքս Ֆերստապենը 66 միավորով երրորդն է:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լյուիս Հեմիլթոնը 5-րդ անգամ էր դարձել Ֆորմուլա-1-ի չեմպիոն: Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավել էր «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ Կիմի Ռայկոնենը երրորդն էր:
Confirmation of another 1-2 for @MercedesAMGF1
— Formula 1 (@F1) May 12, 2019
That's five in a row, tying the all-time record for consecutive 1-2 finishes #F1 #SpanishGP pic.twitter.com/ceP72v8LlR
UPDATED DRIVER STANDINGS
— Formula 1 (@F1) May 12, 2019
The win and the DHL Fastest Lap Award means that @LewisHamilton is seven points clear after five rounds of the 2019 season#F1 #SpanishGP pic.twitter.com/E1goSCNaFn
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում