18:28  ,  12 մայիսի, 2019

ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ-15 հավաքականը կրեց երրորդ պարտությունը

Երեւանում ավարտված ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին՝ երրորդ տուրում Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը 1:3 պարտություն կրեց Ուկրաինայի թիմից: Հայկական թիմից աչքի ընկավ Արթուր Իսրայելյանը:

Մրցաշարի հաղթող դարձավ Ուկրաինայի Մ-15 հավաքականը, որը 3 խաղում վաստակեց 9 միավոր: Կիպրոսը մրցաշարն ավարտեց 6 միավորով, Բելառուսը՝ 3, իսկ Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը կրեց 3 պարտություն:

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կիպրոսի Մ-15 հավաքականի ավագ Կոնստանտինոս Պատիխիսը, հայտնում է ՀՖՖ կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում