16:18  +04,  12 մայիսի, 2019

Հայաստանի Մ-14 հավաքականի կիսապաշտպանը՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Երեւանում ավարտված ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին խաղում Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Բելառուսի թիմին եւ գրավել երկրորդ տեղը։

Գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ մրցաշարի հաղթող դարձավ Ղազախստանի հավաքականը, որին հայկական թիմն առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով: Խմբի 3 թիմերն էլ մրցաշարն ավարտեցին 3-ական միավորով:

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-14 հավաքականի կիսապաշտպան Վարդան Թովմասյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ