02:33  ,  12 մայիսի, 2019

Մադրիդ․ Ցիցիպասն ուժեղ էր Նադալից եւ եզրափակիչում կխաղա Ջոկովիչի հետ

Մադրիդի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասը մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:4, 2:6, 6:3։ Պայքարը տեւեց 2 ժամ 36 րոպե։

Եզրափակիչում Ցիցիպասի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 7:6 (7:2), 7:6 (7:4) հաշվով հաղթել էր ավստրիացի Դոմինիկ Տիմին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում