Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ «Միլանը» 62 միավորով 5-րդ տեղում է եւ 1 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ինտերից»։
Երրորդ տեղում ընթացող «Ատալանտան» 2։1 հաշվով պարտության մատնեց «Ջենոային» եւ վաստակել է 65 միավոր։
«Լացիոն» մրցակցի խաղադաշտում 2։1 հաշվով հաղթեց «Կալյարիին» եւ 58 միավորով 7-րդն է։
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 0։1 (տեսանյութ)
Հական Չալհանօղլու, 35
«Կալյարի» - «Լացիո»՝ 1։2 (տեսանյութ)
Լեոնարդո Պավոլետի, 90+1 - Լուիս Ալբերտո, 31, Խոակին Կոռեա, 53
«Ատալանտա» - «Ջենոա»՝ 2։1 (տեսանյութ)
Մուսա Բերոու, 46, Թիմոթի Կաստան, 53 - Գորան Պանդեւ, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում