23:21  +04,  11 մայիսի, 2019

Սանկտ Պետերբուրգ․ Բաչկովը՝ ոսկե, Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր

Սանկտ Պետերբուրգում անցկացված բռնցքամարտի «Նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակիչում հաղթել է ռուս Իլյա Պոպովին եւ նվաճել ոսկե մեդալ:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է կուբացի բռնցքամարտիկին եւ նվաճել արծաթե մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ