Սանկտ Պետերբուրգում անցկացված բռնցքամարտի «Նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակիչում հաղթել է ռուս Իլյա Պոպովին եւ նվաճել ոսկե մեդալ:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է կուբացի բռնցքամարտիկին եւ նվաճել արծաթե մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Հայ բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում