22:18  ,  11 մայիսի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպանը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն, հաղորդում է Goal.com-ը։ Խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Սպասվում է, որ ամռանն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում Լուչանո Սպալետիին կփոխարինի Անտոնիո Կոնտեն։

Ռակիտիչն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014-ին «Սեւիլիայից» 18 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս