21:22  ,  11 մայիսի, 2019

Մադրիդ․ Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Մադրիդում ընթացող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ՝ երկու սեթում առավելության հասնելով ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ՝ 7:6 (7։2), 7:6 (7։4)։

31-ամյա Ջոկովիչը Տիմի հետ նախորդ երկու հանդիպումներում պարտություն էր կրել։ Նա 48-րդ եզրափակիչը կանցկացնի «Մասթերս» շարքում եւ կպայքարի 33-րդ տիտղոսի համար այս շարքում։ Ջոկովիչը Մադրիդում տիտղոսակիր է դարձել 2011-ին եւ 2016-ին։

Նրա մրցակիցը եզրափակիչում կլինի իսպանացի Ռաֆայել Նադալի եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով