20:52  ,  11 մայիսի, 2019

Նեյմարի եւ Դի Մարիայի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին

Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահոված ՊՍԺ-ն երկրի առաջնության 36-րդ տուրում հյուրընկալվեց «Անժեին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։ Փարիզյան թիմի կազմում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

ՊՍԺ-ն վաստակել է 88 միավոր։ «Անժեն» 45 միավարով 13-րդն է։

Ֆրանսիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր

«Անժե» - ՊՍԺ՝ 1։2 (տեսանյութ)

Ֆլավյեն Տետ, 88 - Նեյմար, 20, Անխել Դի Մարիա, 58

Հեռացում՝ Մարկինյոս (ՊՍԺ), 87

Չիրացրած 11մ՝ Ֆլավյեն Տետ («Անժե»), 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում