18:31  ,  11 մայիսի, 2019

Գվարդիոլա․ Հեշտ չի լինի, բայց պետք է կենտրոնանանք խաղի վրա եւ չանհանգստանանք մնացածի համար

Անգլիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարդ պայքար է ակնկալում «Բրայթոնի» դեմ Պրեմյեր լիգայի վերջին տուրի արտագնա խաղում։

Միայն հաղթանակը թույլ կտա «Մանչեսթեր Սիթիին» չեմպիոն դառնալ՝ չսպասելով «Լիվերպուլի» պարտությանը կամ ոչ ոքիին «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։

«Պետք է լավ խաղանք եւ լինենք հոգեբանորեն ուժեղ՝ չմոռանալով, որ բարդ խնդիր ունենք։ Պետք է կենտրոնանանք խաղի վրա եւ չանհանգստանանք մնացածի համար։

Չեմ բացառում, որ ստիպված լինենք խաղի վերջին րոպեներին խելահեղ որեւէ բան անել, բայց մինչեւ այդ պետք է հետեւենք մեր ծրագրին։ Այդպես ենք արել մաբողջ մրցաշրջանի ընթացքում։

«Բրայթոնը» խաղի երկու տարբերակ ունի։ Կամ սովորականի նման կգործեն պաշտպանությունից՝ օգտագործելով ստանդարտ դիրքերը, երկար փոխանցումներն ու հակագրոհները, կամ էլ մրցաշրջանի վերջին տնային խաղում կորոշեն գրոհել։ Երկու տարբերակի համար էլ ունենք մեր հակախաղը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Մանչեսթեր Սիթին» «Լիվերպուլի» նկատմամբ ունի մեկ միավորի առավելություն։ Վերջին տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենա մայիսի 12-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում