23:42  ,  10 մայիսի, 2019

Մադրիդ․ Ֆեդերերը լքեց պայքարը

Մադրիդում ընթացող թենիսի «Մասթերս» մրցաշարում աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս մնաց պայքարից։ Քառորդ եզրափակիչում շվեյցարացի թենիսիստը մրցեց ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, որը կամային հաղթանակ տարավ 3:6, 7:6 (13:11), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 13 րոպե»

Եզրափակիչի ուղեգրի համար Դոմինիկ Տիմը կմրցի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ։ Սերբ թենիսիստի մրցակիցը քառորդ եզրափակիչում պետք է լիներ խորվաթ Մարին Չիլիչը, սակայն առողջական խնդիրների (սննդային թունավորում) պատճառով նա կորտ դուրս չի եկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս