21:22  ,  10 մայիսի, 2019

«Բանանցը» միավորներ կորցրեց «Արարատի» հետ պայքարում

Հայաստանի առաջնության 32-րդ տուրում «Բանանցն» ընդունեց հետնապահ «Արարատին» եւ բավարարվեց մեկ միավորով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին առաջին խաղակեսում։

«Բանանցը» 28 խաղում վաստակել է 50 միավոր եւ երկրորդն է՝ 1 միավոր գերազանցելով երրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»։ Առաջատար «Փյունիկը» 29 խաղից հետո ունի 55 միավոր։ «Արարատը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 29 խաղում վաստակել է 19 միավոր։

Հայաստանի առաջնություն, 32-րդ տուր

«Բանանց» - «Արարատ»՝ 1։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Գլիշիչ, 14  - Անդրանիկ Քոչարյան, 31

«Արցախ» - «Փյունիկ»՝ 0։3 (տեսանյութ)

Քրիստի Մարկու, 9, Մաքսիմ Ժեստոկով, 23, Մոհամեդ Կոնատե, 39

Մայիսի 11

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 15։00-ին

Մայիսի 12

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 17։00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում