00:50  ,  11 մայիսի, 2019

Եվրո-2020․ FAF-ը կազմակերպում է երկրպագուների ուղեւորություն Հունաստան - Հայաստան խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը կազմակերպում է ուղեւորություն Աթենք՝ հունիսի 11-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստանի հավաքականի դեմ հանդիպմանը։

ՖԱՖ-ը մեկնում է դեպի Աթենք աննախադեպ թվաքականակով, ինչպես ցամաքային՝ ավտոբուսի, այնպես էլ ինքնաթիռի տարբերակով։ Ավտոբուսային ուղևորությունը կընթանա հետևյալ երկրներով՝ Վրաստան - Թուրքիա - Հունաստան, իսկ ինքնաթիռով՝ Երևան - Աթենք - Երևան ուղիղ չվերթով։

Ավտոբուսային ուղևորության արժեքն է` 250 եվրո, որը ներառում է․

Ավտոբուսի տոմս
Ապահովագրություն
Շենգեն վիզա
Թուրքիայի վիզա
Հյուրանոց Աթենքում, 2 գիշեր
Հյուրանոց Զակինտոս կղզում, 3 գիշեր 
Մեկնումը` 08.06.2019, վերադարձը՝ 18.06.2019

Ինքնաթիռային ուղևորության արժեքն է 480 եվրոից սկսած, որը ներառում է․

Ինքնաթիռի տոմս
Ապահովագրություն
Շենգեն վիզա
Տրանսֆեր՝ օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
Հյուրանոց Աթենքում, 4 գիշեր 
Մեկնումը` 10.06.2019, վերադարձը՝16.06.2019

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով