20:03  ,  10 մայիսի, 2019

Եվրոպայի լիգա․ Օբամեյանգը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Իսպանական «Վալենսիայի» դեմ արտագնա խաղում գաբոնցի ֆուտբոլիստը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, «Արսենալը» հաղթել էր 4։2 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը եւ դարպասապահ Կեպա Արիսաբալագան։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին», որը պայքարից դուրս է թողել գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով