18:33  ,  10 մայիսի, 2019

Չեմպիոնների լիգա․ Կիսաեզրափակիչի լավագույն գոլը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլը «Լիվերպուլի» դեմ առաջին խաղում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն գոլը։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Լավագույն քառյակում են նաեւ անգլիական «Լիվերպուլի» բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգիի, Լոնդոնի «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի եւ Ամստերդամի «Այաքսի» մարոկկացի վինգեր Հակիմ Զիեշի գոլերը։

Հունիսի 1-ին «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» կհանդիպեն եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում