21:45  ,  10 մայիսի, 2019

Կլոպը՝ Սալահի եւ Ֆիրմինոյի վիճակի մասին

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվողներ, եգիպտացի Մոհամեդ Սալահի եւ բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոյի առողջական վիճակի մասին։ Ֆիրմինոն վնասվածք ուներ, Սալահը ուղեղի ցնցում էր ստացել։

Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ պատրաստ կլինեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդում։

«Ֆիրմինոն չի կարողանա խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ, բայց մինչեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դեռ ժամանակ կա, եւ նա պետք է որ հասցնի վերականգնվել։

Սալահն այսօր լիարժեք մարզում կանցկացնի»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

«Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության վերջին տուրի խաղը «Լիվերպուլը» կանցկացնի տանը։ Վերջին տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենան մայիսի 12-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։ Չեմպիոնական մրցավազքի մյուս մասնակից «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Բրայթոնին»։

«Մանչեսթեր Սիթին» 95 միավորով առաջինն է, «Լիվերպուլը» հետ է 1 միավոր։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English