16:04  +04,  10 մայիսի, 2019

Չեմպիոնների լիգա․ Լուկաս Մոուրան՝ շաբաթվա լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան, որը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Ամստերդամի «Այաքսի» դեմ արտագնա խաղում՝ ապահովելով արգենտինացի Մաոուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի հաղթանակը 3։2 հաշվով եւ եզրափակիչի ուղեգիրը։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաեւ «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն եւ «Լիվերպուլի» խաղացողներ, պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը, որոնց գործողությունների շնորհիվ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տանը 4։0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային» եւ դուրս եկել եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ