13:38  ,  10 մայիսի, 2019

Daily Mail․ Մխիթարյանի մասնակցությունը Բաքվում կայանալիք եզրափակիչին հարցականի տակ է

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին վտանգի տակ է, գրում է բրիտանական Daily Mail-ը։ Գավաթը կվիճարկեն «Արսենալն» ու «Չելսին»։

Ավելի վաղ նշվել էր, որ ՈւԵՖԱ-ն կօգնի «Արսենալին» եւ հայ կիսապաշտպանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, սակայն լոնդոնյան ակումբը մտավախություն ունի Մխիթարյանի անվտանգության հետ կապված։ Բացի այդ քիչ հավանական է, որ նա հայտնվի «Արսենալի» մեկնարկային կազմում՝ հաշվի առնելով մրցակցությունը Օզիլի, Օբամեյանգի եւ Լյակազեթի հետ։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու եվրագավաթային հանդիպում արդբեջանական թիմերի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում