13:11  ,  10 մայիսի, 2019

«Արսենալը» դժգոհ է, որ Բաքվի ստադիոնում կունենա ընդամենը 6 հազար տեղ

Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակիցներ Լոնդոնի «Արսենալի» եւ «Չելսիի» երկրպագուներին հատկացվել է 6 հազարական տոմս։

Այս փաստի առթիվ «Արսենալը» պաշտոնական կայքում հայտնել է դժգոհություն՝ հիշեցնելով, որ «Արսենալն» ունի պաշտոնապես գրանցված 180 հազար երկրպագու, 45 հազար երկրպագու էլ ունի ակումբի տնային հանդիպումների բաժանորդագիր։

Բաքվի «Օլիմպիական» ստադիոնն ունի 68700 տեղ։ Եվրոպայի լիգայի եզրափակիչի տոմսերի գինը 26-121 ֆունտ ստերլինգ է, մեծ մասը՝ 43 ֆունտ ստերլինգ։

Եվրոպայի լիգայի գավաթակիչը կստանա իրավունք մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում