12:40  ,  10 մայիսի, 2019

#SportLife Vlog. Տոկիո-2020-ի «սպիտակ քարտերի» հայկական պատմությունը, Հուռի Գեբեշյանի առաջին հայերեն հարցազրույցը

#SportLife Vlog-ի 11-րդ թողարկմանը Լուսինե Շահբազյանն անդրադարձել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վիճահարույց որոշմանը՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի «սպիտակ քարտերից» հրաժարվելու մասին, լսել կարծիքներ «սպիտակ քարտերով» Ռիո-2016-ին մասնակցած մարզիկներ, հրաձիգ Հրաչյա Բաբայանից եւ լողորդ Վահան Մխիթարյանց:

#SportLife Vlog-ը հանդիպել է նաեւ այս օրերին Երեւանում գտնվող Հայաստանի սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին կին օլիմպիական՝ ամերիկահայ Հուռի Գեբեշյանին: Ի դեպ, առաջին անգամ Հուռի Գեբեշյանը հայերեն հարցազրույց է տալիս: Հուռի Գեբեշյանը շուրջ մեկ ամիս մարզչություն է անում Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում