11:10  ,  10 մայիսի, 2019

Առաջին անգամ եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչներում ներկայացված է միայն մեկ երկիր

Անգլիական ակումբները սահմանել են ռեկորդ։ Եվրոպական ակումբային մրցաշարերի եզրափակիչներում առաջին անգամ ներկայացված են միայն մեկ երկրի թիմեր, հաղորդում է Opta-ն։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես կգան «Լիվերպուլն» ու Լոնդոնի «Տոտենհեմը», իսկ Եվրոպայի լիգայի գավաթը մայիսի 29-ին Բաքվում կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»։ Այս զույգի հաղթողը գավաթի բացի կստանա նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլը» դուրս է թողել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» (0:3, 4:0), «Տոտենհեմը»՝ հոլանդական «Այաքսին» (0:1, 3:2)։

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալն» ուժեղ էր իսպանական «Վալենսիայից» (3:1, 4:2), «Չելսին»՝ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտից» (1:1, 1:1, 11մ՝ 4:3)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով